Մոսկվայում ձյուն է տեղացել

Մոսկվայում ձյուն է տեղացել. «Ֆոբոս» օդերևութաբանական կենտրոնի առաջատար մասնագետ Եվգենի Տիշկովեցը հայտնել է, որ Մոսկվայի բոլոր եղանակային կայաններում ձյան տեղումներ են գրանցվել, իսկ օդի ջերմաստիճանը նվազել է մինչև -2°C։

Նրա խոսքով՝ տարածաշրջանում նման անոմալիաներ լինում են ոչ ավելի, քան 25 տարին մեկ անգամ, գրում է lenta.ru-ն։

Նշվում է, որ այժմ ՌԴ մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը ցերեկը կբարձրանա մինչև չորս աստիճան։ Սպասվում է քամու ուժգնացում մինչև 14 մ/վրկ:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print