Այրվել է 5 բնակարան, հայտնաբերվել է դի

Մայիսի 7-ին, ժամը 05:52-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Դեղատան փողոցի երկհարկանի տներից մեկի տան տանիքում։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից յոթ մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժին հերթապահ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը և գազածխապաշտպան ծառայության ավտոմեքենան։

Ըստ նախնական տվյալների հրդեհը բռնկվել է մոտ 400 քմ տարածքում գտնվող տներում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 09:01-ին, մարվել՝ 13։45-ին։ Այրվել են շինության 5 բնակարան (ընդհանուր՝ մոտ 500 քմ) և տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 500 քմ)։ Բնակարաններից մեկում հայտնաբերվել է Ջ․ Գ․-ի (ծնված 1961 թ․) դին։

Դեպքի վայրում են գտնվել ՆԳՆ փ/ծ տնօրենի տեղակալներ՝ փ/ծ գնդապետ Ե․ Կարապետյանը, փ/ծ գնդապետ Դ․ Սարգսյանը, փ/ծ գնդապետ Տ․ Պետրոսյանը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print