ՔԿՀ-ի ծառայողները հանձնուքում առկա գուլպաների վրա հայտնաբերել են ներծծված թմրամիջոց

ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, իրացնելով ՔԿԾ օպերատիվ վարչության «Սևան» տարածքային բաժնում ստացված տեղեկությունները, զննության են ենթարկել քաղաքացի Ա․ Ա․-ի կողմից դատապարտյալ Զ․ Զ․-ի անվամբ բերված հանձնուքը։

Արդյունքում՝ հանձնուքում առկա կիսագուլպաների եզրերին նկատվել են ներծծված սպիտակավուն, կասկածելի հետքեր։

Քաղաքացի Ա․ Ա․-ն ձերբակալվել է հիմնարկի օպերատիվ բաժնի ծառայողների կողմից և հայտնաբերվածի հետ միասին ներկայացվել ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչություն։

Նշանակված դատաքիմիական փորձաքննության արդյունքում պարզվել է, որ հայտնաբերվածը խոշոր չափի՝ 1․013 գրամ մեթամֆետամին տեսակի թմրամիջոց է։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print