ԱՀԿ-ի տվյալներով Հայաստանում ավելորդ քաշից տառապում է բնակչության ավելի քան 50%-ը, որից 20% -ը՝ ճարպակալումից։
Լեհաստանի երեխաները Եվրոպայում ամենից շատ են ավելորդ քաշի հակված։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Արմենիան՝ հղում անելով լեհական Gazeta Wyborcza-ին:
Ըստ աղբյուրի՝ լեհ դպրոցականների 30,5 տոկոսը տառապում է ավելորդ քաշից։
Նշվում է, որ Լեհաստանում երեխաները չարաշահում են յուղոտ ու քաղցր սնունդը, փոխարենն ավելի քիչ են շարժվում:
Պոզնանի ֆիզիկական կուլտուրայի ակադեմիայի սննդաբան Էվա Շլիվիցկան նշում է, որ ավելորդ քաշից ազատվել հնարավոր է ճիշտ ապրելակերպի շնորհիվ։ Ըստ նրա՝ դա վերաբերում է ամբողջ ընտանիքին, քանի որ երեխաները օրինակ են վերցնում հենց ծնողներից:
Բացի այդ, մասնագետի խոսքով պետք է հիշել, որ ավելորդ քաշը նվազեցնելը արագ չի լինում։
Նշենք, որ Հայաստանում, ԱՀԿ-ի տվյալներով, ավելորդ քաշից տառապում է բնակչության ավելի քան 50%-ը, որից 20% -ը՝ ճարպակալումից։