Կառավարությունն որոշեց Սյունիքի մարզի Կապան քաղաքի Տանձու լենջ թաղամաս 3 ճամբար հասցեում գտնվող անշարժ գույքը նվիրաբերվել «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամին (COAF): Որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստի ընթացքում։
Հիմնադրամը ծրագրի համաձայն նախատեսում է վերոնշյալ հասցեում գտնվող նվիրաբերված գույքը վերակառուցել և հիմնել «ՔՈԱՖ ՍՄԱՐԹ» կենտրոն, որի արդյունքում կստեղծվեն հասարակական նշանակության կառույցներ, որոնք կծառայեն համայնքում կրթական, սոցիալական, առողջապահական, սպորտային, տնտեսական, գյուղատնտեսական և ԳՏՃՄ (STEM) ուղղությունների զարգացմանը, ինչպես նաև՝ համայնքի համար կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքների զարգացմանը։
Բազմաթիվ համայնքաբնակ երեխաներ հնարավորություն կունենան ստանալ որակյալ ոչ ֆորմալ կրթություն, իսկ նրանց ընտանիքների անդամները և երիտասարդները՝ ներգրավել տնտեսական, գյուղատնտեսական, սպորտային, ԳՏՃՄ (STEM) միջոցառումներում։
Ծրագրի իրականացման նպատակով հիմնադրամի կողմից 5 տարիների ընթացքում կիրականացվի 2,500,000,000 դրամի ներդրում։