ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բրազիլիայում ջրհեղեղներ են, զոհերի թիվը հասել է 95-ի

Բրազիլիայի հարավում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 95-ի: Այս մասին հայտնել է Ռիո Գրանդե դու Սուլ նահանգի նահանգապետ Էդուարդո Լեյտեն, փոխանցում է RT-ն։

Նրա խոսքով՝ ասուլիսի ընթացքում հնչած թվերը վերջնական չեն, քանի որ աշխատանքները շարունակվում է:

«Թվերն աճում են, բայց, ցավոք, մենք նախկինի պես կանխատեսում ենք, որ դրանք ունեն անճշտության բարձր աստիճան, քանի որ մենք դեռ արտակարգ իրավիճակի պայմաններում ենք»,- ասել է Լեյտեն։ 

Նշենք, որ ևս 131-ն անհետ կորել է, 150,000 բնակիչ տարհանվել է։ Պորտո Ալեգրիի օդանավակայանը ինքնաթիռների հետ հեղեղվել է և կիսով չափ ջրի տակ անցել: 

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print