Ուրախ եմ, որ մեր ընդհանուր տոնը, Խորհրդային Միության անօրինական սխրանք կատարած մեր ժողովուրդների տոնը միավորում է մեր ժողովուրդներին եւ կմիավորի ապագայում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
«Եվ ես կարծում եմ, մենք չենք չափազանցում, երբ ասում ենք, որ փրկել ենք մարդկությանը շատ ահավոր աղետից։ Ինչո՞ւ պետք է հիշել դա։ Նախ՝ որովհետեւ դա հիշատակի տուրք է, հարգանքի տուրք մեր նախնիներին։ Գրեթե յուրաքանչյուր ընտանիք ունի իր հերոսներին. նրանց, ովքեր կռվել են, ովքեր իրենց կյանքն են տվել մեր ընդհանուր հաղթանակի համար, ովքեր աշխատել են այդ հաղթանակի համար թիկունքում։ Եվ այդ անօրինակ սխրանքը, այդ անձնուրացությունը չի կարող մոռացվել մեր կողմից։ Երկրորդ՝ լավ հայտնի է, որ նրանք, ովքեր չեն հիշում պատմությունը, չեն ցանկանում հիշել նրա դասերը, շատ խիստ վտանգում են։ Պատմությունը լավ հսկիչ է, նա պատժում է նրանց, ովքեր անտեսում են իր դասերը։ Եվ այսօր մենք տեսնում ենք, թե որքան են զարգանում իրադարձությունները, որքան բարդ, տագնապալի է իրադրությունը։ Եվ այն, ինչ տեղի է ունենում, ամենայն ակնհայտությամբ վկայում է, որ պատերազմի այն փորձն ու դասերը, որոնք մենք հիշում ենք, դրանք շատ արդիական են. մենք բախվում ենք այդ նույն խնդիրներին եւ վտանգներին, ռիսկերին, եւ ես կարծում եմ, որ շատ մարդկանց համար, որոնք գուցե առ այսօր այնքան էլ լավ չեն հասկացել, թե ինչն է կարեւոր հիշել, ես վստահ եմ, որ շատ մարդիկ սկսում են հասկանալ, որ այն դասերը, որ քաղել են այն տարիներին, շատ արդիական են»,- ասել է դեսպանը՝ շնորհավորելով բոլորի տոնը։