Հայաստանը ներկայացնող «Լադանիվա»-ն դուրս եկավ «Եվրատեսիլ-2024»-ի եզրափակիչ։
Երկրորդ կիսաեզրափակիչ փուլի արդյունքներով եզրափակչում են նաև Լատվիան, Ավստրիան, Նիդերլանդները, Նորվեգիան, Իսրայելը, Հունաստանը, Էստոնիան, Շվեյցարիան և Վրաստանը։
Կիսաեզրափակիչ փուլը չկարողացան հաղթահարել Մալթան, Ալբանիան, Սան Մարինոն, Չեխիան, Բելգիան և Դանիան։
Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ-2024»-ի առաջին կիսաեզրափակչի արդյունքներով եզրափակիչ էին դուրս եկել Խորվաթիան, Կիպրոսը, Ֆինլանդիան, Իռլանդիան, Լիտվան, Լյուքսեմբուրգը, Պորտուգալիան, Սերբիան, Սլովենիան և Ուկրաինան։
Եզրափակչում նրանց կմիանան կազմակերպիչ 5 երկրների՝ Իտալիայի, Միացյալ Թագավորության, Իսպանիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի պատվիրակները, ինչպես նաև տվյալ երկրի՝ այս դեպքում Շվեդիայի պատվիրակը։ Եզրափակիչը կկայանա մայիսի 11-ին։