Սյունիքում եւ այլ մարզերում գազամատակարարումը կդադարեցվի

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ («Վանաձոր-Ալավերդի» Dպ 700 մայրուղային գազատարի կապիտալ նորոգում) իրականացնելու նպատակով մայիսի 13-ին ժամը 09։00-ից մինչև մայիսի 14-ը ժամը 21։00-ն կդադարեցվի Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի, Կուրթան, Վարդաբլուր, Հոբարձի, Գյուլագարակ, Գարգառ, Ամրակից, Պուշկինո, Լոռի Բերդ, Ագարակ, Լեջան, Յաղդան, Կողես, Բովաձոր, Ուռուտ, Սվերդլով բնակավայրերի, Տաշիր քաղաքի, Սարատովկա, Կաթնառատ, Կրուգլայա Շիշկա, Մեդովկա, Լեռնահովիտ, Պրիվոլնոյե, Մեծավան, Միխայելովկա, Նորաշեն, Պետրովկա, Արծնի, Սարչապետ բնակավայրերի գազասպառողների, նշված տարածաշրջաններում գործող ԱԳԼՃԿ-ների, տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։

Մայիսի 13-ին ժամը 09։30-ից մինչև մայիսի 14-ը ժամը 19։00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն բնակավայրի կենտրոնական թաղամասի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։

Մայիսի 13-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 16:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Մուշավան և Ջրաշեն թաղամասերի գազասպառողների, ինչպես նաև հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։

Մայիսի 13-ին ժամը 13:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Սյունիքի մարզի Կապան քաղաքի Մ.Պապյան փողոցի թիվ 1, 13, Հ.Ավետիսյան փողոցի թիվ 2, 2ա, 4, 6, 8, 10, 12 բազմաբնակարան շենքերի գազասպառողների գազամատակարարումը:

Մայիսի 14-ին ժամը 09:00-ից մինչև մայիսի 15-ը ժամը 19:00-ն կդադարեցվի Արագածոտնի մարզի Արտաշավան, Սաղմոսավան, Ուշի, Կարբի, Օհանավան, Փարպի, Բազմաղբյուր, Ղազարավան, Բյուրական, Անտառուտ, Ագարակ, Կոշ, Ուջան, Աղձք, Ոսկեհատ բնակավայրերի և Աշտարակ քաղաքի Տանձանոց թաղամասի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը:

Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները: 

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print