Ներկայում շատ է խոսվում էներգետիկ խնդիրների մասին: Ներկայացնեմ մի շարք նկատառումներ, որոնք, անտարակույս, կօգնեն մեզ որոշ չափով մեղմացել էներգետիկ վիճակը: Սառնարանը պետք է տեղադրվի խոհանոցի ամենամութ և զով տեղում։ Էներգիա է խնայում նրա հետևի վանդակաճաղը Ներկայում շատ է խոսվում էներգետիկ խնդիրների մասին: Էներգետիկ անվտանգության տեսակետից կարևորվում են էներգիայի խնայողության հարցերը: Հետևաբար, անհրաժեշտ է բնակչությանը տեղեկացնել կենցաղում էներգիայի խնայողության հնարավոր սառեցնելու համար: Պետք չէ սառնարանը տեղադրել պատուհանին, ջեռուցման մարտկոցին և վառարանին մոտ:
Առաջարկում եմ դիտարկել հնարավորությունը և ուսումնական հաստատություններում մտցնել նոր առարկա՝ «Էներգախնայողության հիմունքներ»: Էլեկտրական էներգիայի խնայողության, կենցաղային տարբեր սարքերի օգտագործման ժամկետները երկարաձգելու համար ճիշտ կլիներ ժամանակին անջատել այն էլեկտրական սարքերը, որոնց աշխատանքն անհրաժեշտությամբ չի թելադրված: Օրինակ՝ եթե մեր հանրապետության յուրաքանչյուր բնակիչ թեկուզ մեկ ժամ անջատի անտեղի վառվող 100 վատտանոց էլեկտրական լամպը, ապա կխնայվի մոտ 80 հազար կՎտժ էլեկտրաէներգիա: Այսքան էներգիա ստանալու համար անհրաժեշտ է ջերմային էլեկտրակայանում այրել մոտ 30 տոննա վառելիք, որը, հետևաբար, շրջակա միջավայր կնետի այրման հետևանքով առաջացած ծծմբի և ազոտի օքսիդներ, թունավոր այլ նյութեր:
Ավելի մանրամասն՝ 19.10.2022թ համարում