Հայաստանի հետ այսօրվա բանակցությունները կնպաստեն կարգավորման գործընթացին. Բայրամով

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը վստահ է, որ Հայաստանի հետ այսօրվա բանակցությունները կնպաստեն կարգավորման գործընթացին։

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Ղազախստանի իր գործընկերոջ հետ այսօրվա հանդիպմանը վստահություն է հայտնել, որ Ադրբեջանի և Հայաստանի սահմանազատման հանձնաժողովների միջև ձեռք բերված վերջին պայմանավորվածության ֆոնին այսօրվա բանակցությունները կնպաստեն կարգավորման գործընթացին։ Մի քանի ժամից Ալմաթիում կսկսվեն բանակցություններ Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների միջև։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print