Երկրաշարժ Ադրբեջանում, զգացվել է նաև Սյունիքում

Այսօր՝ մայիսի 11-ին` տեղական ժամանակով ժամը 17:21-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 13։21-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38.90⁰ և արևելյան երկայնության 48.88⁰ աշխարհագրական կոորդինատներով Ադրբեջան՝ Լենկորան քաղաքից 17 կմ հյուսիս, օջախի 10 կմ խորությամբ, 5,0 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ: 

Երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզի Կապան, Քաջարան, Ագարակ, Մեղրի քաղաքներում և Ալվանք, Նռնաձոր, Շվանիձոր գյուղերում՝ 4 բալ ուժգնությամբ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print