Ադրբեջանցիները հիմնահատակ ոչնչացրել են Բերձորի Սբ. Համբարձում եկեղեցին (լուսանկարներ)

Արբանյակային վերջին լուսանկարներից պարզվում է, որ Ադրբեջանի ցեղասպան և մշակութակործան վարչախումբը հիմնահատակ ոչնչացրել է Բերձորի Սբ. Համբարձում եկեղեցին։

Տեղեկանում ենք «Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող» հիմնադրամի ֆեյսբուքյան էջից։

Հիմնադրամի ղեկավարներից Րաֆֆի Քորթոշյանը տեղեկացնում է, որ եկեղեցու հիմքը դրվել էր 1996 թ.:

Գմբեթավոր հորինվածքով, սրբատաշ բազալտից կառուցված եկեղեցու կառուցումն ավարտվել էր երկու տարի անց և օծվել՝ 1998 թ. մայիսի 31-ին։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print