Ռուսաստանի Դաշնության տարածաշրջանների հետ բեռնաշրջանառության առաջատարները վերջին երեք տարիներին եղել են Թուրքիան, Հայաստանը և Չինաստանը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով «Ավիտո ծառայություններ» հարթակի «Տրանսպորտային ծառայություններ» կատեգորիայի ղեկավար Եվգենիա Լազարևայի խոսքերը։
«Վերջին երեք տարիների ընթացքում՝ 2021 թվականի մարտից մինչև 2024 թվականի ապրիլ, բեռնափոխադրումների ամենամեծ աճը տեղի է ունեցել Հարավային դաշնային շրջանի և Թուրքիայի միջև․ բեռնափոխադրումների ծավալը գրեթե 17 անգամ ավելի հաճախ է սկսել ուղարկվել Ռուսաստանի հարավից»,- ասել է Լազարևան։
Ըստ նրա՝ երկրորդ ամենահայտնի ուղղությունը Չինաստանն է։
«Հարավային դաշնային շրջանից Հայաստան բեռնափոխադրումների պահանջարկը նույնպես աճել է 11 անգամ»,-նշել է գործակալության ղեկավարը։