«Զանգեզուրի միջանցքը» կդառնա երրորդ այլընտրանք. թուրք նախարար

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն հայտարարել է, թե Կարս-Իգդիր-Դելուգու երկաթուղային գծի նախագծի ավարտից հետո իրենց երկրում հնարավորություն կստեղծվի բեռները տեղափոխել Բաքու-Թուրքիա-Եվրոպա գծով:

«Բացի այդ, «Զանգեզուրի միջանցքը» կդառնա երրորդ այլընտրանքը Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի և Իրանի տարածքով անցնող ճանապարհների նախագծից հետո:

Բացի փոխադրումների տարեկան տոննաժի ավելացումից, այն նաև դրական տնտեսական ազդեցություն կունենա Հայաստանի վրա։ Տարածաշրջանը առևտրի և էներգետիկ կենտրոնի վերածելը կնպաստի հարևան երկրների կայունությանն ու բարգավաճմանը: Այս պատճառներով մենք հավատում ենք, որ Հայաստանը կաջակցի նախագծին»,- ասել է նա։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print