ՌԴ–ն կփակի «Զվարթնոց» օդանավակայանի սահմանային անցակետը. Բորտնիկով

Ռուսական կողմն առաջիկայում կփակի Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի սահմանային անցակետը։ Այս մասին հայտնել է ԱԴԾ տնօրենի թեկնածու Ալեքսանդր Բորտնիկովը Դաշնային Խորհրդում խորհրդակցությունների ժամանակ։

Նրա խոսքով՝ Հայաստանը դիմել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գծից ժամանակավոր օպերատիվ խմբերին դուրս բերելու խնդրանքով։ Ինչպես նաև այն հատվածներում, որոնք իրավաբանորեն որոշված չեն։

«Զվարթնոցից» ռուս սահմանապահների, ինչպես նաև Գեղարքունիքի, Սյունիքի, Տավուշի, Արարատի և Վայոց Ձորի մարզերից զինվորականների և սահմանապահների դուրսբերման մասին հայտնի դարձավ մայիսի 9-ին: Ինչպես պարզաբանել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հարցը համաձայնեցվել է մայիսի 8-ին Մոսկվայում երկու երկրների ղեկավարների հանդիպման ժամանակ:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print