ԵԱՏՄ–ում 2024 թ–ի մարտին 7 մլն 980 հազար գործազուրկ է եղել

 ԵԱՏՄ անդամ պետություններում բնակչության զբաղվածության կենտրոններում գրանցված գործազուրկների թիվը 2024 թ–ի մարտի վերջին կազմել է 7 մլն 980 հազար մարդ (աշխատող բնակչության համեմատ` 0,9 %)։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Արմենիան՝ հղում անելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովին։

Հանձնաժողովի տվյալներով` Հայաստանում 2024 թ. մարտի վերջին գործազուրկների թիվը կազմել է 457 000 մարդ (աշխատուժի 3,4 %–ը), Բելառուսում` 39 000 (0,1 %), Ղազախստանում` 2 940 000 (3,1 %), Ղրղզստանում` 617 000 (2,3 %), իսկ ՌԴ–ում` 3 927 000 մարդ (0,5 %)։

Նշվում է, որ 2023 թ. նույն ժամանակահատվածի համեմատ բնակչության զբաղվածության ծառայություններում գրանցված գործազուրկների թիվը ԵԱՏՄ–ում նվազել է 14,5 %–ով։

Ըստ վերջին տվյալների (որոնք համընկնում են Աշխատանքի միջազգային կազմակերպության մեթոդաբանության հետ)` 2023 թ–ի 4–րդ եռամսյակում գործազրկության մակարդակը ԵԱՏՄ–ում կազմել է աշխատուժի 3,3%–ը։ Ընդ որում` Հայաստանում այդ ժամանակահատվածում ցուցանիշը կազմել է -13,1%, իսկ ՌԴ–ում` 2,9 %։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print