ԿԳՄՍ նախարարը հանդիպել է Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարին

Աշխաբադում անցկացվող մշակույթի նախարարների միջազգային կոնֆերանսի շրջանակում մայիսի 17-ին Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Թուրքիայի Հանրապետության մշակույթի և զբոսաշրջության նախարար Մեհմետ Նուրի Էրսոյի հետ:

ԿԳՄՍՆ-ից տեղեկացնում են, որ Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների ամբողջական կարգավորման շրջանակում, ի թիվս այլ հարցերի, նախարարներն ընդգծել են մշակութային համագործակցության նպաստը: Նախարարները նաև մտքեր են փոխանակել Անիի պատմական կամրջի վերականգնման վերաբերյալ:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print