«ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի մրցաշար. Սյունիքը կրկին առաջատարն է

Տավուշի մարզում՝ Դիլիջանի Պարզ լճի տարածքում, կայացել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարի եզրափակիչ փուլը։

Մրցաշարի ավանդական հովանավորն է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը։

Մրցանակաբաշխության արարողության ժամանակ ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը շնորհակալագիր հանձնեց ԶՊՄԿ բարեգործական հիմնադրամի նախագահ Արմեն Ստեփանյանին։

Արդեն երրորդ տարին անընդմեջ Սյունիքի թիմը մրցաշարի անփոխարինելի առաջատարն է։

Նշենք, որ երրորդ անգամ անցկացվող մրցաշարի եզրափակիչ փուլին մասնակցել են հանրապետության դպրոցների լավագույն թիմերը, որոնք հաղթող են ճանաչվել մարզային և համայնքային փուլերում: Մրցաշարին մասնակցել է 11 թիմ` յուրաքանչյուրի կազմում 7 աշակերտ (5 տղա, 2 աղջիկ), որոնք հաղթահարել են 5000 մետր մրցատարածությունը: Մրցաշարի մարզային փուլերին ՀՀ հանրակրթական 362 ուսումնական հաստատություններից ավելի քան 2400 աշակերտ է մասնակցել: Նախորդ տարի մրցաշարին 251 դպրոցի 1984 աշակերտ է մասնակցել:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print