Հունիսի 1-ին՝ երեխաների պաշտպանության միջազգային օրը, Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ տարվա լավագույն մանկական ներկայացումը հասանելի կլինի բոլոր փոքրիկների համար։
Հանրապետության հրապարակում երեկոյան 20:00-ին կցուցադրվի «Փայլոու» մյուզիքլը՝ նոր մոտեցմամբ, զինված լուսային և ձայնային տեխնիկայով, նոր տպավորիչ բեմով։
«Բոլորիդ հրավիրում ենք Հանրապետության հրապարակ՝ մասնակիցը դառնալու էմոցիաների ու էներգիայի մի նոր պայծառ հրավառության»,- հայտնում է քաղաքապետարանը: