Անօդաչու թռչող սարքի հետագիծը ուղղաթիռի վթարի հավանական վայրում

Թուրքական «AKINCHI01» անօդաչու թռչող սարքի հետագիծը ուղղաթիռի վթարի հավանական վայրում:

Հիշեցնենք, որ Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը վթարային վայրէջք է կատարել Արևելյան Ադրբեջանում, հայտնում է IRIB պետական ​​հեռուստաալիքը։ Ինքնաթիռում է եղել նաև Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդուլահիանը։

Այլ աղբյուրների համաձայն՝ նա «կոշտ վայրէջք է կատարել» մառախուղի պատճառով։

Իրանի ներքին գործերի նախարար Ահմեդ Վահիդին պետական հեռուստատեսությանը հաստատել է, որ 63-ամյա նախագահ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռներից մեկը կոշտ վայրէջք է կատարել կիրակի օրը՝ հավելելով, որ փրկարարական խմբերին խոչընդոտում են եղանակային բարդ պայմանները:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print