Իրանի հեռուստատեսությունը ցուցադրել է կադրեր ուղղաթիռի կործանման վայրից:
Իրանի նախագահի ուղղաթիռի բեկորները հայտնաբերվել են 2,5 հազար մետր բարձրության վրա, հայտնել է Իրանի Կարմիր մահիկի ղեկավարը։
Հիշեցնենք, որ իրանական ԶԼՄ-ները տեղեկացրել էին, որ Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք էր կատարել երկրի Վերզեգան շրջանում:
Ուղղաթիռում, բացի նախագահից, եղել են նաև Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, այաթոլլա Ալ-Հաշեմը, Թավրիզի իմամ Ջուման, Արևելյան Ատրպատականի նահանգապետ Մալիք Ռահմաթին և անվտանգության աշխատակիցները: