Իրանն այժմ Ուկրաինայում ռազմական գործողությունների մասնակից է։ Իրանի քաղաքացիները մասնակցում են պատերազմին, իսկ Թեհրանը զենք է տրամադրում, որը վնասում է Ուկրաինայի քաղաքացիական բնակչությանը և քաղաքացիական ենթակառուցվածքներին, ասել է Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցության համակարգող Ջոն Քիրբին։
Սա ցնցող հայտարարություն է: Բանն այն է, որ բառացիորեն նույնը, մի քանի անգամ էլ ավելի կարելի է ասել ԱՄՆ-ի մասին: ԱՄՆ-ն զենք է տրամադրում Ուկրաինային, որով հարվածում են նաև խաղաղ բնակիչներին: ԱՄՆ-ին ֆինանսավորում է Ուկրաինային: Վերջապես, ԱՄՆ գործող զինվորականները ուղղակիորեն մասնակցում են պատերազմին, ինչը, ի դեպ, բազում փաստերով ապացուցվել է: Եվ հիմա, երբ նույն բանի համար Վաշինգտոնը մեղադրում է Իրանին, դա սովորական ինքնախոստովանություն է, որ ԱՄՆ-ն ևս ներգրավված է պատերազմում և ուղղակիորեն կռվում է ռուսների դեմ: