Սիրիան, Պակիստանը, Իրաքը ևս սուգ են հայտարարել՝ Իրանի նախագահի եւ մյուս պաշտոնյաների մահվան կապակցությամբ

Սիրիան, Պակիստանը, Իրաքը ևս սուգ են հայտարարել՝ ավիավթարի հետևանքով Իրանի նախագահի և նրան ուղեկցող պատվիրակության մահվան կապակցությամբ։

Հիշեցնենք՝ Իրանի նախագահական ուղղաթիռը երեկ՝ մայիսի 19-ին, «կոշտ վայրէջք» է կատարել Իրանի Արևելյան Ադրբեջան նահանգում, ինչի հետևանքով ուղղաթիռի անձնակազմն ու բոլոր ուղևորները, այդ թվում երկրի նախագահ Էբրահիմ Ռաիսին ու ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը զոհվել են։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print