Դանակահարել են Իջևանի անտառտնտեսության պարեկին

Մայիսի 19-ի ժամը 9.30-ին ՆԳՆ Տավուշի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ դանակահարված վիճակում բուժօգնության է տեղափոխվել 43-ամյա տղամարդ:

Բժշկական կենտրոն մեկնած ոստիկանության ծառայողներին 43-ամյա տղամարդը, ով աշխատում է Իջևանի անտառտնտեսությունում, հայտնել է, որ Իջևանի բնակիչը ապօրինի փայտանյութ ձեռք բերելու համար դիմել է իրեն, սակայն ինքը մերժել է, ինչից հետո վիճաբանություն է սկսվել, այդ ընթացքում էլ նա դանակով խփել է իր ոտքին և թիկունքին:

Իջևանի բնակիչ 41-ամյա տղամարդը հայտնաբերվել, ձերբակալվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է Տավուշի մարզային քննչական վարչություն:

Նախաձեռնվել է քրեական վարույթ: 43-ամյա տղամարդուց ընդունվել է հաղորդում:

Հանգամանքները պարզվում են:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print