Իրանի ղեկավարությունը մտադիր է զարգացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում ասել է Իրանի առաջին փոխնախագահ և նախագահի պաշտոնակատար Մոհամմադ Մոհբերը։
«Մենք միշտ հարգել ենք միջազգային հարցերի վերաբերյալ ձեր դիրքորոշումը, շարունակական առաջընթացի կձգտենք Թեհրանի և Մոսկվայի հարաբերություններում՝ մեր երկրների միջև համագործակցության խորացմամբ»,- Մոհբերի խոսքերն է մեջբերել Tasnim գործակալությունը։