Նախընտրում են հայկականը․ խոշոր առևտրի կենտրոն Մոսկվայում

Մոսկվայում կբացվի հայկական ապրանքներով խոշորագույն առևտրի կենտրոն, հայտնում է Moskvich Mag-ը։

 Politik.am-ի փոխանցմամբ՝ 267 հազար քառակուսի մետր մակերեսով «Բուխտա յուգ»  անունով առևտրի կենտրոնը կունենա 7 հարկ, որտեղ շուրջ 2 հազար տաղավարներում ու խանութներում ներկայացված կլինեն մեծածախ և մանրածախ ապրանքներ։

Նախատեսվում է ստորգետնյա հարկում ունենալ բանջարեղենով, մրգերով և հատապտուղներով շուկա, առաջին հարկում՝ մանրածախ և մեծածախ ապրանքներ, երկրորդ հարկում՝ կահույք, հագուստ, տեքստիլ և այլն։

Ավելի վաղ պարբերականը հայտնել էր, որ «Տաշիր» խումբը մտադիր է առևտրի կենտրոն բացել, որտեղ առաջնահերթությունը կտրվի հայկական ապրանքատեսակներին։ Այս մտահղացումը ներկայացվել է երեւանյան գործարարներին։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print