Հայաստանում Իրանի դեսպանատանը կբացվի Սգո մատյան

Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանությունը հայտնում է, որ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ այաթոլլա Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի, արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի և ուղղաթիռում գտնվող ուղեկցող պաշտոնյաների ողբերգական մահվան կապակցությամբ Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատանը կբացվի Սգո մատյան։ Մատյանում հնարավոր կլինի գրառում կատարել.

1. չորեքշաբթի՝ 22 մայիսի 2024, 10:00-12:00-ը և 15:30-17:30-ը.

2. հինգշաբթի՝  23 մայիսի 2024, 10:00-13:00-ը:

«Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանությունը վերստին հայտնում է իր խորին հարգանքի հավաստիքը»,- նշված է հաղորդագրության մեջ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print