Քաջարանի արվեստի դպրոցի ուսումնական թատրոնը, Մարսելի “Աբովյան վարժարանի” հրավերով` հյուրախաղերով հանդես եկավ Մարսել քաղաքում։
Քաջարանցի պատանիները Մարսելի “Սահակ-Մեսրոպ մշակույթի կենտրոնում” ներկայացրեցին “Լինում է, Չի լինում” ներկայացումը բեմադրված Հովհաննես Թումանյանի հեքիաթների հիման վրա։
Արվեստի դպրոցի թատերարվեստի բաժնի աշակերտները ՝ մշակութային հանգրվան ու շրջագայություն կունենան նաև մայրաքաղաք Փարիզում։
Հյուրախաղերը տեղի են ունենում Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի աջակցությամբ, ԶՊՄԿ և հյուրախաղերին մասնակից երեխաների ծնողների համաֆինանսավորմամբ։