Հայաստանի սպորտային մարմնամարզության տղամարդկանց հավաքականը մեկնել է Բուլղարիայի Վառնա քաղաք՝ մասնակցելու World Challenge Cup մրցաշարին:
Հայաստանի հավաքականի կազմում ընդգրկված են Արթուր Դավթյանը, Արթուր Ավետիսյանը, Արթուր Թովմասյանը և Էրիկ Բաղդասարյանը:
Մրցաշարն անցկացվելու է մայիսի 21-ից 27-ը: