Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինն այսօր առավոտյան այցելել է Հայաստանում Իրանի դեսպանատուն և ցավակցական գրառում կատարել բացված սգո մատյանում։
Նշենք, որ վաղ առավոտից Հայաստանում Իրանի դեսպանության մոտ մարդիկ ծաղիկներ ու պսակներ են բերում։
Հիշեցնենք` Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիին և արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանին տեղափոխող ուղղաթիռը կործանվել է մայիսի 19-ին երկրի հյուսիս-արևմուտքում՝ Վերզեգանի շրջանում: Բարձրաստիճան պաշտոնյաները վերադառնում էին Արաքս գետի վրա հիդրոհանգույցների բացման արարողությունից։