Քննարկվել են ՀՀ-ԱՄԷ առևտրատնտեսական կապերի ամրապնդմանը վերաբերող հարցեր

Մայիսի 21-ին ԱՄԷ Աբու Դաբի քաղաքում կայացել է Հայաստան-ԱՄԷ միջկառավարական համատեղ հանձնաժողովի երկրորդ նիստը։ Այս մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։

ՀՀ-ԱՄԷ միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի համանախագահն էր ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, իսկ էմիրաթական կողմի համանախագահը՝ Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության պետնախարար Ահմադ Ալի Ալ-Սայեղը։

Գևորգ Պապոյանը նշել է, որ Հայաստանը Արաբական Միացյալ Էմիրությունները դիտարկում է որպես կարևորագույն գործընկեր՝ Հայաստանի և Ծոցի տարածաշրջանի երկրների միջև՝ առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության խորացման համար։

Նիստի ընթացքում քննարկվել են ՀՀ և ԱՄԷ միջև առևտրատնտեսական կապերի ամրապնդմանը, առևտրի, էներգետիկայի, բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, թվայնացման, առողջապահության, միջտարածաշրջանային և այլ ոլորտներում համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր։

Կողմերը եկել են կարևոր համաձայնությունների, որոնց շուրջ ստորագրել են փաստաթուղթ։

Անդրադարձ է կատարվել նաև ՀՀ տնտեսության դիվերսիֆիկացման հնարավորություններին։

Հայաստան-ԱՄԷ միջկառավարական համատեղ հանձնաժողովի անդրանիկ նիստը անց է կացվել Երևանում 2019 թ․ մայիսի 2-ին։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print