«Միջանցքի» գաղափարի առաջմղման հարցում թյուրքական պետությունների ակտիվությունը եւ փաստարկներն արդեն սկսում են աշխատել հայկական կողմերի օգտին: Երբ Անկարան եւ Բաքուն հայտարարում են, թե Ադրբեջանը Նախիջեւանին կապող ճանապարհը պետք է նույն կարգավիճակն ունենա, ինչ Բերձորի միջանցքը, ապա այս զույգ պետությունները դրանով առնվազն Արցախին Հայաստանի համար նույն կարգավիճակն են շնորհում, ինչպիսին ունի Նախիջեւանը Ադրբեջանի համար: Այլ կերպ ասած՝ «միջանցքի» հարցում ավելորդ ջանասիրությունը թյուրքական հին ավանդույթներով հայտնի դիվանագիտությունում ճեղքեր է առաջացնում: Ամբողջ խնդիրն այն է, որ Բերձորի միջանցքի պահպանումը 44-օրյա պատերազմում հրադադար հաստատելու անխուսափելի նախադրյալներից էր՝ դրված հենց Ադրբեջանի առաջ եւ նրա ցանկությամբ: Մյուս կողմից՝ էլ Հայաստանի եւ Արցախի միջեւ ցամաքային կապի բացակայությունը կնշանակեր վերջինիս հայաթափում, որը ադրբեջանաթուրքական ցեղասպան քաղաքականության վերջին հանգրվանը կլիներ՝ իր բոլոր հետեւանքներով այդ երկրների համար: Հետեւաբար, ռազմական ագրեսիա եւ բազմաթիվ պատերազմական հանցագործություններ գործած թյուրքական պետությունները չէին կարող վերջնականապես ընդունել ահաբեկչական պետությունների կարգավիճակը եւ առաջին հերթին իրենք էին շահագրգռված Բերձորի միջանցքի գոյության մեջ, ուստի ամենեւին տեղին չէ վերոնշյալ երկու ճանապարհների միջեւ զուգահեռներ անցկացնելը:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում