🎦Նախընտրական միջոցառման ժամանակ բեմ է փլուզվել․ կան զոհեր

Մեքսիկայի հյուսիսային Նուեվո Լեոն նահանգում նախընտրական միջոցառման ժամանակ բեմ է փլուզվել: Հինգ մարդ զոհվել է, մոտ 50-ը՝ վիրավորվել, հայտնել Է նահանգապետ Սամուել Գարսիան:

Միջոցառմանը ներկա էր նախագահի թեկնածու Խորխե Ալվարես Մայնցը: Նրա խոսքով՝ արտակարգ դեպքը տեղի է ունեցել եղանակային պայմանների և ուժեղ քամու պատճառով:

«Մոտ 50 մարդ վիրավորվել է, տասնյակ մարդիկ բուժում են ստանում տեղի կլինիկաներում», – հաղորդում Է Reuters-ը:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print