Նախատեսվում է Զելենսկի-էրդողան-Պուտին հեռախոսազրույց

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ առաջիկայում հեռախոսազրույցներ կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ:

SputnikԱրմենիայի փոխանցմամբ՝ Էրդողանի այս հայտարարությունը հաջորդել է Պուտինի՝ ՌԴ Անվտանգության խորհրդի նիստում արված այն հայտարարությանը, որ Կիևի ռեժիմը հրաժարվել է բանակցություններից և շարունակում է գնդակոծել ռուսական նոր տարածքները՝ ահաբեկչական մեթոդներ օգտագործելով:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի սկզբին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել էր, որ Կիևի՝ երկխոսությունից հրաժարվելու ֆոնին Ուկրաինայի վերաբերյալ ինչ-որ պայմանավորվածությունների հնարավորություն չկա, քանի որ բանակցությունների համար երկու կողմ է պետք։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը նշել էր, որ Ռուսաստանն Ուկրաինայի շուրջ բանակցությունների համատեքստում «ոչ մեկի հետևից չի վազի» և միայն կոնկրետ լուրջ առաջարկներ կքննարկի։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print