«Դեռ երեկ Շառլ Ազնավուրը մեզ հետ էր՝ երգելով մեր թախիծն ու երազանքները», – Ֆեյսբուքում գրել է Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը՝ Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակի առիթով։
«100 տարի առաջ ծնված, ողբերգության և ազատության դարի լեգենդ Ֆրանսիայում, Հայաստանում և ամբողջ աշխարհում, որն այսուհետ հավերժ է», – հայերեն գրել է Մակրոնը:
Մայիսի 22-ին հայազգի մեծանուն երաժիշտ Շառլ Ազնավուրը կդառնար 100 տարեկան։ Նա մահացել է 2018 թվականի հոկտեմբերի 1-ին՝ 94 տարեկանում։