ԱՄՆ–ն դիտարկում է ՀՀ-ին ուղղված աջակցությունն ամրապնդելու քայլերը

Միացյալ Նահանգները դիտարկում է Հայաստանի «հարցումների շարքը»՝ որոշելու համար, թե ինչ քայլեր կարող է անել Վաշինգտոնը Երևանին ուղղված աջակցությունն ամրապնդելու նպատակով: Նման հայտարարություն է արել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում լսումների ժամանակ։

«Մենք դիտարկում ենք Հայաստանի կողմից մի շարք հարցումներ, որպեսզի որոշենք, թե էլ ինչ կարող ենք անել Հայաստանին մեր աջակցությունն ու նրա հետ համագործակցությունն ամրապնդելու համար», – ասել է ամերիկյան դիվանագիտության ղեկավարը ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի կոմիտեում լսումների ժամանակ։ Նա չի մանրամասնել, թե խոսքը ինչ «հարցումների» մասին է։

Բլինկենը հիշեցրել է, որ ապրիլի սկզբին Բրյուսելում կայացած համատեղ հանդիպմանը` Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ անցկացվել են հենց նրա համար, որպեսզի պարզեն, թե էլ ինչ կարող են անել ԱՄՆ-ն ու ԵՄ-ն Հայաստանին աջակցելու համար։ «Եվ մենք առաջ ենք շարժվելու մի շարք տարբեր ոլորտներում», – խոստացել է Բլինկենը՝ կրկին ոչ մի հստակություն չներկայացնելով:

Պետքարտուղարը նաև հույս է հայտնել, որ Ադրբեջանը և Հայաստանը կստորագրեն խաղաղության պայմանագիր:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print