Իրանի զոհված նախագահի մարմինը տեղափոխվել է Մաշհադ քաղաք, որտեղ նա կհուղարկավորվի:
Հիշեցնենք, որ մայիսի 19-ին Իրանի Արևելյան Ադրբեջան նահանգում կործանվել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը։ Նրա հետ թռչում էին արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը, Արևելյան Ադրբեջանի նահանգի նահանգապետ Մալեք Ռահմատին, Թավրիզ քաղաքի ուրբաթօրյա իմամ Մոհամմադ Ալի Ալե Հաշեմը և նախագահի գվարդիայի ղեկավարը։ Ուղղաթիռի բոլոր ուղևորներն ու անձնակազմի անդամները զոհվել են։