Հայաստանի Հանրապետության դպրոցներում մայիսի 24-ին 1547 կրթական հաստատությունում հնչեց վերջին զանգը: Ավարտական դասարաններում կազմակերպվել էին «Վերջին դաս» միջոցառումներ: 9-րդ դասարանում շրջանավարտների թիվն այս տարի 39 հազար 400 է, 12-րդ դասարանում՝ 20 հազար 554։ Տավուշի՝ և՛ 9-րդ, և՛ 12-րդ դասարանների շրջանավարտները հանրապետությունում առաջինն են, որոնք դպրոցն ավարտում են հանրակրթության պետական նոր չափորոշիչով։
Լուսանկարը` Կապանի համայնքապետարանի