Գերմանիայի և Ադրբեջանի արտգործնախարարներ Անալենա Բերբոքն ու Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել։
Նախարարները քննարկել են ադրբեջանա-գերմանական երկկողմ հարաբերությունների ներկա վիճակը և հեռանկարները։
Գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձել են նաև տարածաշրջանում տիրող իրավիճակին և քննարկել են Ադրբեջանի ու Հայաստանի միջև խաղաղության գործընթացը։
Բայրամովը Բերբոքին մանրամասն տեղեկացրել է մայիսի 10-ին և 11-ին Ալմաթիում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ տեղի ունեցած բանակցությունների մասին։
Ընդգծվել է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների և վերջին շրջանում ձեռնարկված վստահության ամրապնդման միջոցառումների կարևորությունը։