🎥Վաչե Թովմասյանի մասնակցությամբ ֆիլմն արժանացել է Կաննի փառատոնի գլխավոր՝ «Ոսկե արմավենի» մրցանակին

Հայազգի դերասաններ Վաչե Թովմասյանի և Կարեն Կարագուլյանի մասնակցությամբ «Անորա» ֆիլմն արժանացել է Կաննի 77-րդ կինոփառատոնի «Ոսկե արմավենի» մրցանակին:

Ֆիլմի ռեժիսորն ամերիկացի Շոն Բեյքերն է։

«Ոսկե արմավենի»-ն այս հեղինակավոր փառատոնի գլխավոր մրցանակն է։

Նշենք, որ Ֆրանսիայի Լազուր ափին մայիսի 14-ից մինչև 25-ը կայանում էր Կաննի միջազգային կինոփառատոնը. կինոստուգատեսի հիմնական մրցույթում այս տարի ներկայացված էր 22 ֆիլմ:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print