🎦Դեբեդի վարարած ջրերը դուրս են եկել հունից՝ ավերածություններ կատարելով միջպետական ճանապարհին

Դեբեդ գետի վարարած ջրերը այս գիշեր դուրս են եկել հունից՝ ավերածություններ կատարելով Մ-6 միջպետական ճանապարհին, ինչի հետեւանքով ճանապարհը երկկողմանի փակ է երթեւեկության համար։
Վարորդներին հորդորում ենք դեպի Վրաստանի սահման ուղեւորվելիս Մ-6-ը շրջանցել Մ-3 Մարգարա-Վանաձոր-Տաշիր-ՀՀ սահման և Մ-1 Երևան-Գյումրի-ՀՀ սահման միջպետական ավտոճանապարհներով։

Այդ մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print