Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում տեղումների քանակն այսօրվա դրությամբ գերազանցել են ամսական նորման և կազմում է նորմայի 180-230%-ը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության մամուլի ծառայությունը։
Նախարարությունից տեղեկացնում են, որ հատկապես ինտենսիվ տեղումներ են դիտվել Լոռի–Տավուշ հատվածում` 40–55 մմ, որը կազմում է ամսական նորմայի 40–60 %–ը։
«Շարունակաբար դիտված ինտենսիվ տեղումներով պայմանավորված Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում դիտվել են ջրի մակարդակների կտրուկ բարձրացումներ, նախորդ օրվա մակարդակի համեմատ ավելի քան 2 մետրով բարձր, որի հետևանքով հեղեղվել են շրջակա ափամերձ տարածքները, զգալի վնաս պատճառելով բնակավայրերի առանձին հատվածների»,– նշված է հաղորդագրության մեջ։