Հանրապետության տարածքում մայիսի 27-31-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին հարավարևմտյան է՝ 3-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մայիսի 27-30-ն աստիճանաբար կբարձրանա 4-6, Լոռիում, Տավուշում, Սյունիքում՝ 8-10 աստիճանով։
Երևանում մայիսի 27-ի երեկոյան ժամերին հնարավոր է, 28-31-ն սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ։