Ամեն տարի մայիսի վերջին կիրակին նշվում է քիմիկոսների մասնագիտական տոնը: Տոնի առթիվ ԶՊՄԿ-ն շնորհավորել է իր աշխատակիցներին։
«Այս գիտությունն ամենուր է մեր կյանքում։
Անհնար է պատկերացնել հանքարդյունաբերությունը առանց քիմիայի և քիմիական ուսումնասիրությունների ճշգրիտ արդյունքների:
Ոլորտի հարգելի գործընկերներ, շնորհավորում ենք Ձեզ մասնագիտական տոնի կապակցությամբ, մաղթում հաջողություններ, անվտանգ ու արգասաբեր աշխատանք»,- ասված է ուղերձում։