Բաքվի դատարանը մերժել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի վերաքննիչ բողոքը։ Տեղեկությունը հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, փոխանցում է Sputnik Արմենիան։
Բաքվի դատարանը մայիսի 16–ին 5 ամսով երկարաձգել է Վարդանյանի կալանքի ժամկետը: Նրա փաստաբանները Բաքվի դատարանի որոշումը համարում են անօրինական և անհիմն: Վարդանյանը մեկուսարանում է ավելի քան 7 ամիս։
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների` վերաքննիչ դատարանը մերժել է Վարդանյանի՝ կալանքի ժամկետը երկարացնելու բողոքը՝ խափանման միջոցի վերաբերյալ որոշումը թողնելով ուժի մեջ: