Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Հանրապետության տարածքում մայիսի 29-ին, հունիսի 1-ին և 2-ին առանձին շրջաններում, 30-ի և 31-ի ցերեկը շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ 

Քամին հարավարևմտյան է՝ 3-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մայիսի 31-ին կբարձրանա 2-4 աստիճանով։  

Երևանում մայիսի 29-31-ը, հունիսի 1-ի և 2-ի երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ։ 

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print