Դպրոցի հարցի կքննարկենք Կիրանցի ծնողների հետ․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է սահմանազատումից հետո սահմանին մոտ հայտնվող Կիրանցի դպրոցի հետագա գործունեությանը․

«Այդ հարցը կքննարկենք Կիրանցի դպրոցականների ծնողների հետ և նրանց ցանկությամբ կհասնենք որոշման։ Այնտեղ անվտանգության լրացուցիչ միջոցառումներ են իրականացվելու։ Եթե դա, այնուամենայնիվ, ծնողներին բավարար չթվա, մենք ներողություն խնդրելով՝ գյուղի ուրիշ հատվածում նոր դպրոց կկառուցենք, իսկ այդ շենքը կամրակցենք, օրինակ, սահմանապահ ծառայությանը, որովհետև սահմանապահ ծառայությունը նույնպես ունի շենքային պայմանների կարիք»,- ասել է նա։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print