ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն իր եվրոպական շրջագայության շրջանակներում մեկնել է Մոլդովա:
«Քիշնևում պետքարտուղար Բլինքենը կհանդիպի Մոլդովայի նախագահ Մայա Սանդուի և այլ պաշտոնատար անձանց հետ, որպեսզի հաստատի ԱՄՆ-ի աջակցությունը, ԵՄ-ին Մոլդովայի անդամակցությանը և էներգետիկ անվտանգությանը», – ասված է Պետդեպի հայտարարության մեջ:
Մոլդովա կատարած այցից հետո Էնթոնի Բլինքենը կմեկնի Պրահա, որտեղ հանդիպում կունենա Չեխիայի արտգործնախարար Յան Լիպավսկու և այլ պաշտոնատար անձանց հետ՝ քննարկելու Ուկրաինային աջակցությունը, պաշտպանության համատեղ արդիականացումը և էներգետիկ կապերի խորացումը: Պրահայում գտնվելու ժամանակ Էնթոնի Բլինքենը կմասնակցի ՆԱՏՕ-ի երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը: Հանդիպման նպատակը ՆԱՏՕ-ի առաջիկա գագաթնաժողովի առաջնահերթությունների քննարկումն է: