Մոսկվայի արևելքում խոշոր հրդեհ է բռնկվել արտադրական և պահեստային շենքում։ Այդ մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։ ՌԴ ԱԻՆ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ հրդեհի մակերեսը հասել է 4 հազար քմ-ի։
Հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են, սակայն կրակի տարածմանն են նպաստում շենքի նախագծային առանձնահատկությունները։ Բացի այդ, շինության ներսում կան դյուրավառ հեղուկով տարաներ։
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է ավելի քան 120 մարդ և 40 միավոր տեխնիկա։ Բացի այդ, աշխատանքներում ներգրավված է նաև երկու ուղղաթիռ, որոնք արդեն 200 տոննա ջուր են լցրել շինության վրա։